Վրաերթ. Հետիոտնի վիճակը ծանր է
- 2 hours ago
- 1 min read

Այսօր վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում Ա. Վ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին՝ 49-ամյա Ա. Ս․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, տուժածին տեղափոխել են հիվանդանոց, վիճակը գնահատվել է ծանր։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։




















