Թուրքիո ուսանող Ռուբեն Ռուբինյանը հանձնառել է արդարացնել Թուրքիայի արտգործնախարարին․ «Մեր ձևով»-ի խոսնակ
- Ani

- Jan 16
- 1 min read

Թուրքիո ուսանող Ռուբեն Ռուբինյանը հանձնառել է արդարացնել Թուրքիայի արտգործնախարարին: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Արսեն Թորոսյանը խոսում է կոռուպցիայից: Հետհեղափոխական Հայաստանի կոռուպցիայի խորհրդանիշ և ռահվիրա Արսեն Թորոսյանը:
Թուրքիո ուսանող Ռուբեն Ռուբինյանը հանձնառել է արդարացնել Թուրքիայի արտգործնախարարին:
Արփի Դավոյանին էլ տվել էին ազնիվ քաղաքական գործիչների մասին խոսելու հրաման:
Ո՞վ է այս առավոտյան սարսափ ֆիլմի հեղինակը»։
Նշենք, որ Facebook–ի իր էջում ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է «Մեր ձևով«» նախաձեռնության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե Թուրքիան աջակցում է Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
«Մեր խայտառակ լրատվամիջոցների մի մասը և ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը կրկին աչքի են ընկել ստելու իրենց բնավորությամբ:
Թուրքիայի արտգործնախարարը ՉԻ հայտարարել, թե աջակցում է Փաշինյանին ընտրություններում:
Սա պարզապես սուտ է: Նա նման բան չի ասել և չէր էլ կարող ասել, որովհետև դա մեր ներքին գործն է»,- գրել է Ռուբինյանը:
Իր հերթին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի մեկ այլ հայտարարության. «Կարապետյանն ասել է, որ եթե իշխանության գան իրենք, ապա վարչապետի պաշտոնը ստացած անձը «ստանալու է մեկ դրամ աշխատավարձ»:
«Իհարկե, կարելի է թալանել երկիրը և ստանալ 1 դրամ աշխատավարձ։
Ուղիղ այդպես էլ արել են ու չեն թաքցնում, որ նորից անելու են, եթե այդ հնարավորությունը ունենան։
Չեք ունենալու, հարգելինե՛րս, նորից թալանելու հնարավորություն դուք պարզապես չեք ունենալու»,- գրել է Թորոսյանը:




















