top of page

Այսպիսին է եղել և է եկեղեցին` ամեն ինչ անելով հայրենիքի և ժողովրդի համար. թող մեր ազգի կյանքում հաղթանակներն անպակաս լինեն. Զաքարիա Սրբազան

  • 7 minutes ago
  • 1 min read

Այսօր Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի օրն է, երբ խոնարհվում ենք մեր քաջ նախնիների հիշատակի առջև, աղոթում նրանց համար, ուխտում շարունակել և ավարտին հասցնել նրանց նվիրական երազանքը՝ հայոց պետականության զորացումը, այս մասին նշել է Գերաշնորհ Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը։

Սրբազան Հայրը հիշեցրել է՝ այս պայքարին մասնակցել են նաև բազում հոգևորականներ` Գարեգին եպս. Հովսեփյանը, որ գլխավորում էր «մահապարտների» գունդը, Զավեն և Մեսրոպ սրբազանները, Թադեոս, Եզնիկ և Դանիել վարդապետները, բազում քահանաներ և ճեմարանականներ, ովքեր խաչը զենքի վերածեցին և իրենց օրինակով քաջալերեցին ու նոր ոգի ներշնչեցին բոլորին:

«Այսպիսին է եղել և է Հայոց եկեղեցին` ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ամեն ինչ անելով հայրենիքի և ժողովրդի համար: Թող մեր ազգի կյանքում հաղթանակներն անպակաս լինեն»,- նշել է Զաքարիա Սրբազանը։


1/2709
bottom of page