top of page

«Միլան»-ը հեռացրել է գլխավոր մարզչին և երեք տնօրենի

  • 1 hour ago
  • 1 min read

Իտալիայի Ա Սերիան ներկայացնող «Միլանը» հայտարարել է գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի պաշտոնանկության մասին։

Մասնագետը հեռացվում է պաշտոնից այն բանից հետո, երբ առաջնության վերջին տուրում «ռոսոներիները» բաց թողեցին Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունը՝ մրցաշրջանն ավարտելով 5-րդ հորիզոնականում:

​Սակայն միլանյան ակումբի ղեկավարությունը որոշել է աշխատանքից ազատել ոչ միայն գլխավոր մարզչին։ Անհաջող մրցաշրջանից հետո Ալեգրիի հետ միասին պաշտոններին հրաժեշտ են տալիս նաև սպորտային տնօրեն Իգլի Տարեն, գլխավոր տնօրեն Ջորջիո Ֆուրլանին և տեխնիկական տնօրեն Ջեֆրի Մոնկադան։

Իտալիայի առաջնության վերջին տուրի արդյունքներով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցին «Ռոման» ու «Կոմոն»՝ միանալով «Ինտերին» և «Նապոլիին»։

Այսպիսով՝ «Միլանն» ու «Յուվենտուսը» հաջորդ մրցաշրջանում կմնան առանց եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի։

bottom of page