top of page

Եպիսկոպոսների մեջ նստում եմ որպես մեղավոր. Փաշինյան

  • Jan 8
  • 1 min read

Ես եմ տարբեր մարդկանց մասին տարբեր բաներ ասել, տարբեր մարդիկ են իմ մասին տարբեր բաներ ասել, և Նոր Կտակարանում այսպիսի մի դրվագ կա, երբ փարիսեցիները և սադուկեցիները տեսան, որ մաքսավորների և մեղավորների հետ է նստում, սկսեցին նրա աշակերտներին մոտավորապես նույն հարցերը տալ, ինչը որ դուք եք տալիս, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյո՞ք «Բենթլի Սամոյի» հետ է պատրաստվում բարենորոգել եկեղեցին։

«Երբ աշակերտներն այդ մասին ասացին Հիսուս Քրիստոսին, նա ասաց, թե առողջներին բժիշկ պետք չէ և անմեղների համար չեմ եկել, այլ՝ մեղավորների»։

Դիտարկմանը, թե չունի՞ մտավախություն, որ փաստաթուղթ ստորագրած եպիսկոպոսները հնարավոր է խախտել են այն նույն ուխտը, ինչում ինքը մեղադրում է Վեհափառին՝ Փաշինյանն արձագանքեց.

«Հանկարծ չստացվի, թե այդ սեղանի շուրջ նստած որևէ մեկին Հիսուսի դերակատարումն ենք վերապահում, մյուսներին՝ մեղավորի։ Ես եպիսկոպոսների մեջ նստում եմ որպես մեղավոր, իրենք նստում են որպես եպիսկոպոս»։

bottom of page