top of page

Պուտինը նշել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման պայմանը

  • Writer: Ani
    Ani
  • 10 hours ago
  • 1 min read

ree

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռազմական գործողությունները կդադարեն, երբ ուկրաինական զորքերը դուրս գան իրենց զբաղեցրած դիրքերից, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Նա հավելել է, որ եթե Ուկրաինայի զինված ուժերը դուրս չգան իրենց օկուպացված տարածքներից, Ռուսաստանը դրան կհասնի զենքի ուժով։

Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ դրական դինամիկան շարունակվում է բոլոր ոլորտներում, և Ռուսաստանի զինված ուժերը արագացնում են իրենց առաջխաղացումը։

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը հոկտեմբերին ռազմաճակատում ունեցել են մոտ 47,500 զոհ։

bottom of page