Նորատուս գյուղի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են մոտ 400 հակ անասնակեր
- Ani

- 2 hours ago
- 1 min read

Նոյեմբերի 24-ին, ժամը 13։35-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի Իշխան Ավետիսյան փողոցում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իշխան Ավետիսյան փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, մարվել՝ 16։55-ին։ Այրվել են մոտ 400 հակ անասնակեր և խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 32 քմ)։




















