Մաշտոցի պոողտա-Պարոնյան-Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում կկատարվի լուսացույցի փոփոխություն
- Ani

- 4 hours ago
- 1 min read

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ս.թ. նոյեմբերի 8-ից կկատարվի լուսացույցի փոփոխություն:
Մասնավորապես՝ Պարոնյան փողոցից ձախ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար տեղադրված Տ2 տիպի լուսացույցը կփոխարինվի ձախ լրացուցիչ սեկցիայով, և կտեղադրվի կարմիր եզրագծերով լրացուցիչ սեկցիա, իսկ աջ շրջադարձ կատարողների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կփոխարինվի կարմիր եզրագծերով լրացուցիչ սեկցիայով:




















