top of page

Էրլինգ Հալանդը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»․ «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայություն

  • 6 hours ago
  • 1 min read

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին պաշտոնապես տեղեկացնում է «քաղաքայինների» մամուլի ծառայությունը։

​«Իսպանիայում տարածված լուրերը Էրլինգ Հալանդի ապագայի վերաբերյալ կեղծ են։ Ոչ մի շանս չկա, որ այդ տրանսֆերը կկայանա։ Հալանդի պայմանագրում չկա որևէ հատուկ կետ, որը թույլ կտա իրականացնել դա»,- ասված է անգլիական գրանդի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։

​Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, թե իբր մադրիդյան ակումբի նախագահի թեկնածու Էնրիկե Ռիկելմեն տրանսֆերի հարցում արդեն համաձայնության է եկել նորվեգացի ռմբարկուի հետ։

​Հիշեցնենք, որ Հալանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2033/34 մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ աստղային հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։

1/2726
bottom of page