Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Արսենալը» հաղթեց «Նյուքասլին»
- 5 hours ago
- 1 min read

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Նյուքասլի» նկատմամբ (1-0)։
Միկել Արտետայի գլխավորած թիմին հաջողվեց արագ գոլ խփել. արդեն 9-րդ րոպեին Էբերեչի Էզեն, Կայ Հավերցի փոխանցումից հետո, գրավեց հյուրերի դարպասը։ Չնայած «Նյուքասլի» փորձերին՝ խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ։
Այս հաղթանակից հետո «զինագործները» 34 խաղից հետո վաստակած միավորների քանակը հասցրեցին 73-ի և շարունակում են միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիից» (70 միավոր, մեկ խաղ պակաս անցկացրած)։ «Նյուքասլը» 42 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։




















