top of page

Մասիս խոշորացված համայնքում մանկապարտեզները կգործեն անվճար. փոխմարզպետ

Dec 23, 2025
1 min read

Արարատի փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանը ֆեյսբուքում գրել է․


«Մասիս խոշորացված համայնքում մանկապարտեզները կգործեն անվճար։



Շնորհակալություն ՀՀ կառավարությանը և հանրային շահով առաջնորդվող յուրաքանչյուրին»։


Հիշեցնենք, որ դեռ դեկտեմբերի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջարկել էր Մասիս խոշորացված համայնքում մանկապարտեզները դարձնել անվճար, հաշվի առնելով, որ կառավարությունը տարեկան ավելի քան 3 մլրդ դրամ դոտացիա է հատկացնում համայնքին՝ նշելով, որ նախաձեռնությունը հնարավորություն կտա ապահովել հավասար կրթական հնարավորություն բոլոր երեխաների համար, բարձրացնել ծնողների սոցիալական պաշտպանությունը և նպաստել համայնքի երկարաժամկետ զարգացմանը։ Նախաձեռնությունը ՔՊ ավագանու անդամ Էվելինա Ոսկանյանին է եղել։

1/2968
bottom of page