top of page

Մոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. Դանիելյան

  • 1 hour ago
  • 1 min read


«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրել է.

«Մոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար: Պատճառն այն է, որ այսօր ՌԴ-ն արգելեց նաև կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից: Ինչպես տեսնում ենք ՌԴ վարչապետ Միշուստինի հետ հանդիպումը շատ արդյունավետ է ընթացել, դրա հետևանքով Եվրոպայում շուկա ա, որ բացվում ա հայկական ապրանքների համար: Մեր արտադրողները աննախադեպ հնարավորություն կստանան Եվրոպական շուկան հեղեղել հոլանդական ծաղկից 2 անգամ ավելի թանկ ծաղկով, չեխական ձկից 3 անգամ ավելի թանկ ձկով, գերմանականից՝ 4 անգամ ավելի թանկ կաթնամթերքով, իսպանականից 5 անգամ ավելի թանկ ծիրանով, իտալականից 6 անգամ ավելի թանկ գինով: Նույնը վերաբերում է ջրեղենին, հյութեղենին, ջեմերին և այլն… ու քանի որ մեր ինֆեկցիոն հիվանդանոցները մանրից աշխարհի առաջատարն են դառնում սննդային թունավորումների բուժման հարցում, վստահ եմ՝ մեր ապրանքի որակը որևէ հարց չի հարուցի Եվրոպայում և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը որտեղ 100 հոգուց ընդամենը 20 հոգի էր թունավորվել դա կհավաստի:

Այս հաջողության առթիվ հիրավի կարելի է մի հատ առանձին ֆեստիվառ կազմակերպել վարչաբենդի գլխավորութամբ»։


1/2809
bottom of page