top of page

«Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը

  • 3 hours ago
  • 1 min read

«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է հուլիսի 27-ից Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակում մտցնելու մասին։

Գերատեսչության տվյալներով՝ հուլիսի 14-21-ը անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանից Ռուսաստան ուղարկվող արտադրանքի արտադրության մեջ օգտագործվել է վարակված խոշոր եղջերավոր անասունների կաթ։ Բացահայտվել են նաև բարձր յուղայնությամբ կաթնամթերքի արտադրության մեջ երրորդ երկրների հումքի օգտագործման դեպքեր, չնայած տեղական հումք կամ ԵԱՏՄ ձեռնարկությունների արտադրանք օգտագործելու Հայաստանի նախկին երաշխիքներին։

«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ միջոցներ է ձեռնարկել Ռուսաստան հատկապես վտանգավոր վարակների ներմուծումը և ռուսական շուկայում անվտանգ կաթնամթերքի վաճառքը կանխելու համար։

Ավելի վաղ ռուսական գերատեսչությունը ընդլայնել էր նաև հայկական ձկնամթերքի ներմուծման սահմանափակումները։

1/2809
bottom of page