Աշխարհի ամենամեծ ճգնաժամի ամենասուր պահին ավտոբուսում պեռաշկի ուտող ղեկավարությունը վտանգավոր է Հայաստանի համար. Կարապետյան
- 5 hours ago
- 1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրել է.
«Այսօր առավել քան երբևէ տեսնում ենք աշխարհում կնքված «ժամանակավոր խաղաղությունների» հետևանքները։
Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ ղեկավարություն, որը հարգված է աշխարհում, ունի միջազգային կապեր և կարող է ապահովել ամուր ու կայուն խաղաղություն՝ համաձայնագրին ներգրավելով մի շարք երաշխավորների։
Աշխարհի ամենամեծ ճգնաժամի ամենասուր պահին ավտոբուսում պեռաշկի ուտող ղեկավարությունը վտանգավոր է Հայաստանի համար։
Առավել քան երբևէ Հայաստանը պահանջ ունի նոր վարչապետի՝ Սամվել Կարապետյանի»։


















