«Հայաստանի ներկայացրած 16, թե՞ Ադրբեջանի ներկայացրած 17 կետերի շուրջ էին երեկվա բանակցությունները»․ հարց՝ ՔՊ-ական պատգամավորներին
- Ani

- Oct 25, 2024
- 1 min read

«Վարչապետը BRICS-ի գագաթնաժողովին ելույթ ունենալով խոսել է «Խաղաղության խաչմերուկ»-ի, սահմանազատման կանոնկարգի մասին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին և վերահաստատատել մեր դիրքորոշումն այն մասին, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներով արդեն իսկ կարող ենք ստորագրել պահմանագիրը․ Հայաստանը պատրաստ է»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նշեց ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։
Անդրադառնալով ճշտող հարցին, թե արդյո՞ք երեկվա բանակցությունները տեղի են ունեցել Հայաստանի ներկայացրած 16 հոդվածների, թե Ադրբեջանի նախօրոք ուղարկած 17 կետերի շուրջ՝ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց․ «Քննարկումները նոր են տեղի ունեցել, ինչ հնարավոր է հայտնել ենք, սպասենք հետագա պաշտոնական հաղորդագրություններին»։




















