Էլեկտրիկ Երևանի օրերին հորեղբայրս ՀՀ էր ժամանել, հիշում եմ նրա խոսքերը՝ եթե անգամ չստացվի ընկերության վիճակը լավացնել, տարին 15 մլն $ կհատկացնենք և կհամարենք դա բարեգործություն ՀՀ-ի համար․ Կարապետյան
- Ani

- 2 hours ago
- 1 min read

Էլեկտրիկ Երևանի օրերն էին: Մարդիկ դուրս էին եկել փողոց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Ինչպես ամեն ամառ Սամվել Կարապետյանը Հայաստան էր ժամանել: Կարծես ավանդույթ էր դարձել և ամեն անգամ երկրի համար մի կարևոր հարց քննարկվում էր նրա հետ: Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Օրինակ՝ մի տարի նա սուբսիդավորեց Հայաստանի բոլոր քաղաքացիների գազի վճարը, որի մասին կպատմեմ հետագայում և որի մասին գրեթե ոչ ոք չգիտի:
Այդ տարի երկրի ղեկավարը մի խնդրանքով էր դիմել նրան՝ գնել Հայաստանի էլեկտրական ցանցերը ,որպեսզի այսպես կոչված blackout -ը կանխվի և համակարգը պարտքերի պատճառով չկանգնի:
Հիշում եմ մեր տանը հորս և հորեղբորս խոսակցությունը: Հայրս դեմ էր՝ բոլորիս առաջարկում էր չանել, քանի որ ժողովրդի համար այդպիսի նուրբ ոլորտ, ինչպիսին լույսն է չի կարող խոցելի չլինել և մարդիկ դժգոհ լինելով այդ կառույցից , որը չէր կարող անթերի լինել ,իրենց դժգոհությունը կարող էին փոխանցել ընտանիքի անվանը, իսկ կործանվող ընկերությունը բեռ կլիներ մեզ համար:
Հիշում եմ հորեղբորս խոսքերը՝ եթե անգամ չստացվի ընկերության վիճակը լավացնել, տարին 15 մլն $ կհատկացնենք և կհամարենք դա բարեգործություն Հայաստանի համար:
Երկար բանավեճից հետո որոշվեց գնել: Տարիների աշխատանքի արդյունքում մի օր երբեմնի համարյա սնանկ ընկերությունը դասվեց Moody’s ի վարկանիշով Հայաստանի պետական վարկանիշից բարձր վարկանիշ ունեցող ընկերությունների շարքը: Իհարկե աշխատանքը անթերի չէր և չէր կարող լինել, դա կոմունալ ոլորտ է որը միշտ խոցելի կլինի: Բայց սնանկ ընկերությունից այսպիսի ցատկը մի անուն ունի՝ լավ տնտեսական կառավարում, հանգիստ,անաղմուկ, անշոու:
Անցել է 10 տարի և հայրենի կառավարությունը «շնորհակալ» եղավ Սամվել Կարապետյանին:
Ընկերությունը զրկվեց լիցենզիայից, որպեսզի Քաջարանի Պղնձամոլիբդենայինի պես դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի ընկերություն՝ ընտրությունների համար և իշխանությունը պահելու համար:
Եվ երբ ասում ենք Փաշինյանը մտածում է միայն իր իշխանության մասին, իսկ Սամվելը՝ նաև քո մասին, ճիշտ ենք ասում»։




















