top of page

Վաղարշապատում գողությունը բացահայտվել է. տուն գնելու պատրվակով այցելած անձինք կալանավորվել են

  • Writer: Ani
    Ani
  • 4 hours ago
  • 1 min read

ree

Տնից կատարված գողության վերաբերյալ ահազանգը ստացվեց հոկտեմբերի 5-ի ցերեկը: Մեկնեցին Արմավիրի մարզի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկանները:



Վաղարշապատի բնակիչը հայտնեց, որ տունը վաճառում են, և այդ օրն էլ իբրև գնորդ իրենց այցելել են երկու տղամարդ և մեկ կին, շրջել տարածքում ու հեռացել: Դրանից հետո միայն տանտերերը նկատել են, որ միջանցքում դրված պայուսակից բացակայում է դրամապանակը, իսկ ննջարանի պահարանից` ոսկյա չորս զարդ:



Նախաձեռնվեց քրեական վարույթ, և իրավապահներն անցան գործի: Համատեղ միջոցառումների ընթացքում ստացվեց հավաստի տեեկություն, որ որպես գնորդ ներկայացած անձինք երևանցի են, տղամարդիկ 46 և 31, կինը` 30 տարեկան:



Հոկտեմբերի 10-ին, դատարանի որոշմամբ, կալանավորվել է 46-ամյա երևանցին: Հոկտեմբերի 15-ին կալանավորվել է նաև 31-ամյա տղամարդը, և երկուսն էլ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ: 30-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:



Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:


1/2380
bottom of page