Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հանձնարարել է, որ պատարագին հնչեցնեն Վեհափառ Հայրապետի անունը
- Ani

- 2 hours ago
- 1 min read

Կիրակի Կեչառիսի վանքում պատարագ է անցկացվել, որին ներկա են եղել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, մարզային իրավական և ուժային կառույցների ղեկավարներ, Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը և այլք:
Պատարագի ընթացքում Տեր Մաշտոց քահանան, ինչպես որ հարկն է, հնչեցրել է Վեհափառ հայրապետի անունը:
Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին հարցրել են ճի՞շտն է, որ ինքն է ասել, որ հնչեցնեն Վեհափառի անունը։
« Այո, ես եմ ասել, որ հնչեցնեն»,- ասել է նա։
Հարցին՝ ստացվում է, որ այլևս չի պահանջո՞ւմ Վեհափառ հայրապետի հրաժարականը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը պատասխանել է. «Ես ինչ գրել՝ գրել եմ»,- ու անջատել է հեռախոսը՝ այդպես էլ հստակ չպարզաբանելով՝ հրաժարվո՞ւմ է հակականոնական ընթացքից, թե՞ ոչ:




















