top of page

ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ՝ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ

  • Feb 22
  • 1 min read

Սիրելինե'ր,

Այսօր իմ փաստաբան-պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի ծննդյան տարեդարձն է:

 

Այս ամբողջ ժամանակահատվածում Հովհաննեսն ինձ համար եղավ ավելին, քան սոսկ պաշտպան կամ փաստաբան: Իսկ իր պատկերացումները, երազները, ձգտումները մեր կյանքի և երկրի մասին, իր հավատքի ջերմությունը լավագույնս վկայում են իր բարձր նկարագրի և անխարդախ մարդկային որակի մասին:

 

Հովհաննես ջան, ամբողջ սիրով և սրտով շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը` մաղթելով անսահման սեր և, այո', մեր ժամանակներում և հետագայում մասնագիտական երջանկություն` մեր Տիրոջ օրհնության ներքո:

Իսկ ամենակարևորը, որ Տաթևի` շատ սիրելի մարդու և արժանավոր հայուհու հետ ձեր թագն ու պսակը կնքեք և երջանկանաք ձեր սիրո և հավատարմության պատմությամբ` օրհնված բազում զավակներով:

Հատուկ շնորհակալություն և շնորհավորություն Ձեր ծնողներին:

 

Սիրով և աղոթքով

 

շնորհակալությամբ`

 

Բագրատ արք. Գալստանյան

Հայրենիքի կալանավոր

21.02.2026



1/2576
bottom of page