top of page

«Իրավունք». Հեղափոխական օլիգարխը սկսել է դժգոհել` շատ են «գռուզիտ» անում

  • 4 hours ago
  • 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. ««Նալբանդյան» օղիների արտադրող, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, կասկածելի ձևով Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը եւ 888 սուպերմարկերտների տեր  հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը մտերիմ շրջապատում դժգոհել է, թե իրեն շատ են «գռուզիտ» անում: Ըստ նույն լուրերի, վերջինս դժգոհել , որ իշխանակնները ստիպում են մարզերում մեծ թվով 888-էր բացել, մոտ 200 հատ: Թե ինչն է դժգոհության առիթ տվել, վերջինիս մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ դժգոհության առիթն այն է, որ վերջինիս ֆիննանսաան վիճակը, մեղմ ասած, այդքան էլ լավ չի. «սկելա, որ սկումա»,-ասաց աղբյուրը:

 Նշենք, որ ոչ վաղ անցյալում վերջինս գնել էր նաեւ հանրապետությունում գործող «Ծիրան» սուպերմարկետների ողջ ցանցը:

Հիշեցնենք, վերջինիս  հայրենի Կոտայքի մարզի Արգել գյուղում հիշում են որպես ոչնչով աչքի չընկնող, հոր հետ Չարենցավանի ավազի հանքում աշխատող տղայի: Մասնավորապես, վերջինիս հայրենի գյուղում զարմացած են, թե ինչպես 80-ականների վերջերին Չարենցավանի ավազի հանքում, որպես հանքի վարիչ աշխատող հոր որդին դարձավ մերօրյա օլիգարխ, ով այսօր փողին փող չի ասում: Տեղացիների խոսքերով վերջիններս Սովետի փլուզումից հետո ինչպես շատերը դարձան գործազուրկ ու ոչնչով աչքի չեն ընկել մինչեւ 2018 թվականի «թավշյա» հեղափոխությունը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2617
bottom of page