top of page

Սպասել՝ Ռուսաստանի կողմից ավելի կոշտ հարվածների․ Վոլոդինի սկանդալային հայտարարությունը

  • 3 hours ago
  • 1 min read

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Կիևի գործողությունները կհանգեցնեն Ռուսաստանի կողմից ավելի կոշտ հարվածների։


«Միջուկային տերությանը հաղթել հնարավոր չէ։ Նրանց գործողությունները կհանգեցնեն մեր հակազդեցությանը՝ ավելի հզոր զենքով. դա միանշանակ է»,- նշել է նա։


Վոլոդինի կարծիքով՝ բանակցությունների մասին խոսակցությունները նույնպես պատահական չեն:


«Եվ այն, որ Զելենսկին նամակով դիմել է, ակնհայտորեն ցույց է տալիս, որ նրանք գիտակցում են, որ Ռուսաստանը հաղթում է, և հատուկ ռազմական գործողության նպատակները կիրագործվեն»,- ասել է Վոլոդինը։


Հիշեցնենք՝ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բաց նամակ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ուղիղ բանակցություններ սկսել։ 

1/2753
bottom of page