Իսրայելի երեկվա ռմբակոծությունների հետևանքով ամբողջ Լիբանանում 23 մարդ է զոհվել
- Ani

- Oct 6, 2024
- 1 min read

Նախօրեին իսրայելական ռմբակոծությունների հետևանքով Լիբանանի ամբողջ տարածքում զոհվել է առնվազն 23 մարդ, վիրավորվել՝ 93-ը։
Իսրայելական գրոհների թիրախ են դարձել հարավային Լիբանանի, Նաբաթիայի, արևելյան Բեքաա նահանգի քաղաքներն ու գյուղերը, Բաալբեկ Հերմելը, Լիբանանի լեռը և երկրի հյուսիսը, ասվում է սոցիալական ցանցերում նախարարության արած հայտարարության մեջ:
Ընդ որում այս վիճակագրությունը չի ներառում Բեյրութի հարավային արվարձանների վերջին ռմբակոծությունների հետևանքով զոհերի տվյալները։




















