Ադրբեջանում պահվող 20 հայերի ճակատագիրը․ ՀԴԿԽ-ն ահազանգում է նրանց իրավունքների խախտումների մասին
12 minutes ago
1 min read

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հոկտեմբերի 29-ին հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայերի վերաբերյալ թղթածրար, որում ներկայացված են Արցախի նախկին ղեկավարների, ռազմագերիների և քաղաքացիական անձանց գործերն ու պահման պայմանները։
Թղթածրարի համաձայն՝ բոլոր 20 հայերը դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման, իսկ 2025 թվականի դեկտեմբերից Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նրանց չի այցելել։
ՀԴԿԽ-ն պահանջում է նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, մինչև այդ՝ անկախ մարդասիրական վերահսկողության ապահովումը և անհայտ կորած առնվազն 80 հայերի ճակատագրի պարզումը։



















