top of page

ՄԵՍՍԻ, ՌՈՆԱԼԴՈՒ, ՄԽԻԹԱՐՅԱՆ. 35 ՏԱՐԵԿԱՆԻՑ ԲԱՐՁՐ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ 10-ՅԱԿԸ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 19, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ 35 տարեկանից բարձր ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակում: Transfermarkt հարթակի տվյալներով՝ տվյալ վարկանիշային աղյուսակում Մխիթարյանը զբաղեցնում է 6-րդ տեղը։



Վարկանիշային աղյուսակը գլխավորում է արգենտինացի Լիոնել Մեսսին (25 միլիոն), երկրորդ և երրորդ տեղերում են լեհ Ռոբերտ Լևանդովսկին և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (15-ական միլիոն եվրո): Չորրորդ տեղը զբաղեցնում է ֆրանսիացի Կարիմ Բենզեման (10 միլիոն), հինգերորդ տեղը՝ գերմանացի Թոմաս Մյուլերը (8 միլիոն):


Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը 2022 թվականի նոյեմբերից չի փոխվել և կազմում է 6 միլիոն եվրո:



1/2436
bottom of page