Ոստիկանությունը 5 մլն դրամի խաղալիք ու 4 մլն դրամի քաղցրավենիք է գնել

Ոստիկանությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով «Գոհար Առաքելյան Վրեժի» Ա/Ձ-ի հետ խաղալիքների գնման պայմանագիր է կնքել։
Ըստ պայմանագրի՝ ոստիկանությունը թվով 8200 խաղալիքի դիմաց վճարելու է 4,920,000 դրամ, որի դիմաց ընկերությունը պարտավորվում է մինչև դեկտեմբերի 20-ը մատակարարել 4100 հատ փայտյա խաղ՝ ներկելու կամ գրելու մակերեսով և 4100 հատ լեգոներով խաղալիք դույլ։
Մեկ այլ պայմանագիր էլ ոստիկանությունը կնքել է «Վարշամ» ՍՊԸ-ի հետ։ Այս պայմանագրով ընկերությունը պարտավորվում է քաղցրավենիք մատակարարել, որի դիմաց ոստիկանության բյուջեից վճարվել է 4,100,000 դրամ։ Սա ևս նախատեսված է 8200 անձի համար։
Ոստիկանությունից MediaHub.am-ի հարցին ի պատասխան պարզաբանեցին, որ նշված գնման գործընթացն իրականացվել է Կառավարության 2017թ․ մայիսի 4-ի 526-Ն որոշման 23-րդ մասի 5-րդ կետի գ պարբերության պահանջներին համապատասխան՝ գնումների էլեկտրոնային համակարգով
Արմինե Նավոյան



















