Որոշ ԲԿ-ներ աշխատակիցների աշխատավարձերը չե՞ն վճարել
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

MediaHub.am-ի խմբագրությունն այսօր ահազանգ էր ստացել քաղաքացիներից, որ Պետական առողջապահական գործակալության պետական պատվերի պայմանագրերը չկան և հիվանդանոցները գումարները չեն ստացել, ինչի հետևանքով էլ աշխատակիցները աշխատավարձեր չեն ստացել։
Մեզ դիմած քաղաքացին չէր ներկայացրել, թե հատկապես որ ԲԿ-ի հետ է կապված խնդիրը, նշելով, որ նման խնդիր կա գրեթե բոլոր ԲԿ-ներում։
MediaHub.am-ը դիմել է Առողջապահության նախարարություն, պարզելու՝ արդյոք ՊԱԳ պետպատվերի պայմանագրերը չեն կնքվել և բուժաշխատողները աշխատավարձեր չեն ստացել։ Մեր հարցին ի պատասխան՝ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց․ «Առողջապահության նախարարությունը աշխատավարձ բաժանող մարմին չէ, մենք պետպատվերի հետ կապված բացարձակ ոչ մի պարտք չունենք, նախարարի հրամանը կա վաղուց, բաժանված է վաղուց, հրամանը ԲԿ-ները ստացել են»։
Հարցին՝ հնարավոր է ԲԿ-ներում որևէ խնդիր է առաջացել, ինչի արդյունքում էլ աշխատակիցները աշխատավարձեր չեն ստացել, Առաքելյանը նշեց, որ հարցը նախարարության իրավասությունից դուրս է։
Նշենք, որ խոսքը մասնավորապես վերաբերում է պետական Բկ-ներին, քանի որ մասնավոր հիվանդանոցները եկամտի այլ աղբյուրներ ունեն և կարողանում են դրանց հաշվին աշխատակիցների հանդեպ ունեցած պարտավորությունները ժամանակին կատարել։
Հավելենք, որ պետպատվերների գումարների փոխանցման հետ կապված խնդիր նաև նախորդ տարի էր եղել, որը ԲԿ-ների ղեկավար կազմին լուրջ խնդիրների առջև էր կանգնեցրել։
Արմինե Նավոյան




















