top of page

ԵԱՀԿ Մինսկի խումբը ենթակա է լուծարման․ Զախարովա

  • Writer: Ani
    Ani
  • Mar 20
  • 1 min read

ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպես միջազգային բանակցային ձևաչափ, իր բոլոր ինստիտուտներով հանդերձ, չի կարող վերականգնվել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ԵԱՀԿ ՄԽ բոլոր կառույցները,  ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտը, ենթակա են լուծարման»,- ասել է նա։

Զախարովան հավելել է, թե 2022 թվականին  ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահներն են դադարեցրել իրենց գործունեությունը՝ խմբի կազմում։

«Նաև Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի անբաժանելի մաս՝ Հայաստանի, Ադրբեջանի, ԵՄ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ գագաթնաժողովի արդյունքներով։ Դա տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում։ Բացի այս ամենը, 2023 թվականի սեպտեմբերին իրավիճակը կտրուկ փոխվել է, համապատասխանաբար, ԵԱՀԿ-ի կողմից շատ վաղուց հաստատված Մինսկի խմբի համանախագահների մանդատը  պարզապես կորցրել է իր արդիականությունը։ Եվ քանի որ երկու համանախագահները դադարեցրել են իրենց գործունեությունը այս խմբում, դրան էլ գումարվել են վերը նշված հանգամանքները, ուրեմն էլ ի՞նչ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին կարող է խոսք լինել»,- ասել է Զախարովան։

bottom of page