top of page

Ժամը 17:00-ի դրությամբ Գյումրիում ընտրություններին մասնակցել է ընտրողների 35.22%-ը. Փարաքարում՝ 46.90%-ը

Mar 30, 2025
1 min read

Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 46.90%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ, հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Շիրակի մարզի Գյումրի  համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է 39181 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 35.22%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է:

Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 49014 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 37.07%-ը:

1/2967
bottom of page