Փեսան դանակահարել է աներոջը
- Ani

- Dec 17, 2024
- 1 min read

ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 12-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 53-ամյա տղամարդու:Պարզվել է, որ Այգեշատ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 53-ամյա տղամարդուն դանակով հարվածել է փեսան՝ Գրիբոյեդով գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը:Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Դեկտեմբերի 16-ին 31-ամյա երիտասարդը ներկայացել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն և խոստովանել արարքը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:Կատարվում է նախաքննություն:




















