top of page

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՒ ԱԼԻԵՒԻ ԶՐՈՒՅՑԸ ՉԻ ԽԱՆԳԱՐԵԼ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ. ՊԵՍԿՈՎ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 24, 2024
  • 1 min read
ree

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը «outreach»/«ԲՐԻԿՍ+» ձևաչափով հանդիպման ժամանակ չի խանգարել ընդհանուր քննարկմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը.



«Սա սովորական պրակտիկա է, պետությունների ղեկավարները երկկողմ շփումների համար օգտագործում են բազմակողմ ձևաչափեր»։


Հիշեցնենք, որ ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ ԲՐԻԿՍ+–ի լիագումար նիստի ժամանակ միմյանց կողքի նստած Փաշինյանն ու Ալիևն կարճ զրույցի են բռնվել և փոխանակվել մտքերով:


Ավելի ուշ նրանց քննարկմանը միացել են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրնեջանի ԱԳ ղեկավար Ջեհյուն Բայրամովը։



1/2436
bottom of page