top of page

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը

  • Writer: Ani
    Ani
  • Mar 30
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել է Իրանին «ռմբակոծություններով» և «երկրորդային մաքսատուրքերով», եթե երկիրը համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ՝ երաշխավորելով, որ միջուկային զենք չի ստեղծի։

«Եթե նրանք գործարք չկնքեն, կլինեն ռմբակոծություններ: Դրանք կլինեն այնպիսի  ռմբակոծություններ, ինչպիսիք նրանք նախկինում չեն տեսել», - ասել է Թրամփը Իրանի մասին: 

«ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները բանակցություններ են վարում»,- հավելել է նա:

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել էր, որ Թեհրանի պատասխանը Թրամփի նամակին ամերիկյան կողմին է փոխանցվել Օմանի միջոցով։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների հնարավորությունը բաց է։

1/2460
bottom of page