top of page

ՀՀ-ում ծնունդները պակասել են, մահերը՝ ավելացել․ ԱՎԿ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Aug 6, 2024
  • 1 min read
ree

2024թ-ի հունվար-հունիսին Հայաստանում 1314-ով ավելի քիչ երեխա է ծնվել, քան նախորդ՝ 2023թ․-ի առաջին 6 ամիսներին. այս մասին Aysor.am-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեից։

Հայաստանում 2024թ․-ի 6 ամիսներին ծնվել է 15 671 երեխա։  2023-ի նույն ժամանակահատվածում ծնված երեխաների թիվը 16 985 է եղել։

2024-ի հունվար-հունիս ամսիներին Հայաստանում մահացել է 13 211 մարդ, ինչը 2 731-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Չնայած հաշվետու ժամանակշրջանում բնակչության թիվը 2 460-ով ավելացել է, սակայն նախորդ տարվա համեմատ բնական հավելաճը նվազել է 2045-ով։ 2023-ի վեց ամսիներին ՀՀ-ում բնակչության թիվն ավելացել էր 4 505-ով։ 

bottom of page