top of page

Տեղ համայնքում հովիվն անհետացել է հոտի հետ․ բնակիչներն ահազանգում են

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read

Քիչ առաջ Hraparak.am-ի հետ կապվել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներից՝ ահազանգելով, որ մոտ մեկ ժամ առաջ գյուղի հովիվը հոտի հետ անհետացել է: Գյուղացիները վստահ են, որ հովիվը ոչխարների հոտի հետ հայտնվել է հակառակորդի տիրապետության տակ գտնվող տարածքում, կամ  թշնամին նրան առևանգել է: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Տեղի համայնքապետարանից: Փոխանցեցին, որ ստույգ տեղեկություն չեն կարող տրամադրել, համայնքապետն է զբաղվում, նրանից ճշտենք, թեև իրականում հովիվին իսկապես փնտրում են: Տեղի Համայնքապետի հետ խոսել չհաջողվեց, քանի որ  համայնքապետ Դավիթ Ղալունցի հեռախոսահամարն  անհասանելի էր:


 
 
1/2518
bottom of page