top of page

Տարակուսելի է, որ խաղաղապահերի ներկայությունը չի զսպում Ադրբեջանի ագրեսիան. Թովմասյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read

Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է հայաթափման իր քաղաքականությունը։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի այսօրվա սադրանքներին։ «Նրանք հետևողականորեն թիրախավորում են խաղաղ բնակչությանը, ոտնահարում են քաղաքացիների կյանքի անքակտելի իրավունքը»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով՝ տարակուսելի է, որ խաղաղապահների ներկայությունը չի զսպում ադրբեջանցիների ագրեսիան և հայատյացության դրսևորումները:


Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան:


Ավելի ուշ տեղեկություն ստացվեց այն մասին, որ ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջևանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գալ այգուց:


Մերի Գևորգյան

 
 
bottom of page