top of page

Հայ Առաքելական եկեղեցում հնչեց Քրիստոսի լույս աշխարհ գալու և փրկության ճանապարհը ցույց տալու ավետիսը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read

20 դար և ավելի է, ինչ Քրիստոսի ծննդյան լույսը մարդկությանը՝ սիրով, հույսով ու հավատով լի ուրախություն է ավետում․ Փրկչի լույս աշխարհ գալու և մարդկության փրկության ճանապարհը ցույց տալու ավետիսը։


Սուրբ Ծնունդը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում է համախմբել հազարավոր հավատացյալների։ Երեկ Հայ առաքելական եկեղեցու բոլոր եկեղեցիներում մատուցված ճրագալույցի պատարագով սկսված տաղավար տոնը շարունակվում է Աստվածահայտնության պատարագով, որն այս տարի Վեհափառ Հայրապետը մատուցում է Երևանի մայր եկեղեցում։


Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնությունը խորհրդանշում է ոչ միայն Փրկչի ծնունդը, այլ նրա մկրտությունը, և ի հիշատակ Քրիստոսի մկրտության, սուրբծննդյան պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվում է ջրօրհնեքի արարողություն։


 
 
1/2519
bottom of page