Ֆրանսահայ սոպրանո Մարի Մյուլլեր Սիմոնյանն արժանացել է Վիեննայի Բեթհովենի անվան մրցույթի առաջին մրցանակին.
- Armen Sukiasyan
- Sep 24, 2024
- 1 min read
Ֆրանսահայ սոպրանո Մարի Մյուլլեր Սիմոնյանն արժանացել է Վիեննայի Բեթհովենի անվան մրցույթի առաջին մրցանակին.

23 սեպտեմբերի, 2024թ
Սեպտեմբերի 19-ին ժյուրիի միաձայն որոշմամբ ֆրանսահայ օպերային երգչուհի և սոպրանո Մարի Մյուլլեր Սիմոնյանն արժանացել է Վիեննայի Բեթհովենի անվան մրցույթի առաջին մրցանակին։ Սա մեր հայրենակցի առաջին հաղթանակն է միջազգային մրցույթում։
21-ամյա Մարին ծնվել է Փարիզում, մեծացել է երաժշտական միջավայրում և դաշնակահարուհի և երգեհոնահար Նարինե Սիմոնյանի դուստրն է։ Սովորել է Բուլոնի և Փարիզի կոնսերվատորիաներում՝ միաժամանակ երգեհոնային և երգարվեստի բաժիններում։
2023 թվականին Մարին իր մասնագիտական փորձը շարունակել է Երևանի օպերային ստուդիայում՝ Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ։
Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնեց երգչուհին, առաջիկայում՝ հոկտեմբերի 19-ին, Մարին մենահամերգով հանդես կգա Երեւանի ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ նրան նվագակցելու է դաշնակահար Հովհաննես Մանուկյանը, իսկ նոյեմբերի 2-ին ելույթ կունենա Ք. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ Նարինե Սիմոնյանի նվագակցությամբ։