Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի Ղուբա քաղաքում 3,8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Հաղորդվում է, որ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00:39-ին՝ 48 կմ խորության վրա։Հիշեցնենք, որ երեկ երկրաշարժ էր գրանցվել Ադրբեջանի ափերի մոտ՝ Կասպից ծովում: