top of page

Ռուսաստանը բացատրություն է պահանջել Թուրքիայից

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


Մոսկվան Անկարայից պարզաբանում է պահանջել՝ կապված Թուրքիայի նախագահի օգնականի՝ Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին հայտարարության հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2021 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված ասուլիսում:


«Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն է արվել նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը պարզապես դատապարտել է Ղազախստանի գործողությունները՝ կապված ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու հետ: Մենք խնդրել ենք մեր թուրք գործընկերներին բացատրել՝ ինչ է դա նշանակում»,- ասել է ռուս նախարարը:

 
 
1/2518
bottom of page