Ով կղեկավարի ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

Հրամանատարի փոխարինումն իրականացվում է ծրագրված ռոտացիայի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Ստեփանակերտում Sputnik Armenia-ի աղբյուրները։ Վոլկովը 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի օրոք եղել է խաղաղապահների հրամանատարի տեղակալը։
Այժմ Վոլկովը Հարավային ռազմական օկրուգի Ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է և ուղարկվում է Լեռնային Ղարաբաղ։
2021 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը։




















