Փոխվում են դերերը, բայց ոչ արդարացման ձևերը․ Խաչատուր Սուքիասյան VS Գագիկ Խաչատրյան (տեսանյութ)
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

Այսօր խորհրդարանում իմքայլական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իր ճեպազրույցում ուղղեց լրագրողներից մեկին, որն իր խոսքում ասում էր, թե «Fly One» ավիաընկերությունը պատկանում է իրեն։
«Ինձ չի պատկանում, այլ՝ ընտանիքիս»,- նշեց նա։
Նմանատիպ հակադարձումները միշտ ակտուալ են եղել։
Օրինակ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն էլ նշում էր, որ իրեն վերագրվող ընկերությունները պատկանում են իր հարևաններից մեկին, որի տան նույն հասցեում էր գրանցված նաև «Օրանժ» ընկերությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։




















