top of page

ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր

Nov 20, 2022
1 min read

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում եմ, որ ՊԵԿ-ը վճռականորեն պայքարում է իր աշխատակիցների արատավոր վարքագծի դեմ:

Պետական եկամուտների կոմիտեն հետևողական է համակարգի ներսում աշխատակիցների թույլ տված չարաշահումները հայտնաբերելու գործում։ ՊԵԿ-ը տնօրինում է անհրաժեշտ գործիքակազմ և ներուժ` վերհանելու սեփական աշխատակիցների ծառայողական թողտվությունները։ Կոմիտեի տարբեր ստորաբաժանումներից ստացված հանցագործության մասին հաղորդումների հիման վրա հենց ՊԵԿ-ում հարուցվել են քրեական գործեր, իսկ ծառայողների անմիջական ղեկավարների գրավոր զեկուցագրերի հիման վրա ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում անցկացվել են ծառայողական քննություններ։


Մանրամասները` տեսանյութում։



1/2967
bottom of page