top of page

«Պատիվ ունեմ»-ը քննարկում է նախագահի թեկնածու առաջադրելու նպատակահարմարության հարցը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read

«Պատիվ ունեմ» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ քննարկումների փուլում է:

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը և նշեց, որ քննարկումներից հետո կհայտնեն իրենց որոշման մասին:

Նա հայտնել է, որ քննարկում են թեկնածու առաջադրելու անհրաժեշտությունը և թեկնածուների անունները.

«Թեկնածու առաջադրելու հարցը քննարկում ենք բոլորի հետ, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցության հետ»,-ասել է Հայկ Մամիջանյանը:

 
 
1/2518
bottom of page