top of page

Ովքեր են երկրի կառավարման հարցում Փաշինյանին օգնում. քանի՞ օգնական ու խորհրդական ունի վարչապետը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


Վարչապետն ունի բավականին մեծ աշխատակազմ, որի խնդիրն է՝ ապահովել վարչապետի և փոխվարչապետերի լիազորությունների իրականացումը, ինչպես նաև կառավարության նիստերի անցկացումը: Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է օրենքների, կառավարության աշխատակարգի և իր կանոնադրության հիման վրա: Աշխատակազմն ապահովում է ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողությունը: Վարչապետն ունի աշխատակազմի ղեկավարը։ Աշխատակազմի ղեկավարի պաշտոնն այս պահին զբաղեցնում է ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը: Աշխատակազմի ղեկավարն իր հերթին ունի տեղակալներ, սակայն եթե 2019թ-ին աշխատակազմի ղեկավարի տեղակալները 3-ն էին, ապա այժմ 5-ն են, ընդ որում, նախկին տեղակալներից այս պահին նույն պաշտոնը զբաղեցնում է միայն Սարգիս Թորոսյանը: Մյուս տեղակալներն են Արթուր Հովսեփյանը, Բագրատ Բադալյանը, Զարուհի Մաթևոսյանը և Տարոն Չախոյանը։ Վարչապետն ունի նաև 2 խորհրդական` Արտաշես Թումանյանը և Ռոբերտ Ղուկասյանը և 4 օգնական՝ Աննա Վարդապետյանը, Արթուր Գրիգորյանը, Գագիկ Իսախանյանը և Նաիրի Սարգսյանը։ Արարողակարգի պատասխանատուն Սուրեն Վարոսյանն է։ Աշխատակազմում են նաև մեկ մամուլի քարտուղար և արարողակարգի մեկ պատասխանատու, իսկ աշխատակազմը բաղկացած է հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումներից՝ 13 վարչություն, 9 բաժին, 3 գրասենյակ, 1 քարտուղարություն և գործերի կառավարչությունը: Այս պահին թափուր է վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնը։


Արմինե Նավոյան


 
 
bottom of page