«Հայելային» մանրէներն աննախադեպ սպառնալիք են Երկրի վրա կյանքի համար. գիտնականներ
- Ani

- Dec 15, 2024
- 1 min read

Աշխարհի առաջատար գիտնականները կոչ են արել դադարեցնել «հայելային կյանքով» մանրէների ստեղծման հետազոտությունը՝ մտավախություն հայտնելով, որ սինթետիկ օրգանիզմներն աննախադեպ սպառնալիք են Երկրի վրա կյանքի համար:
Նոբելյան մրցանակակիրների և այլ փորձագետների միջազգային խումբը զգուշացնում է, որ բնության մեջ հայտնաբերված մոլեկուլների հայելային պատկերներից ստեղծված հայելային բակտերիաներն ընդունակ են գրավելու շրջակա միջավայրը և հաղթահարել բնական օրգանիզմների իմունային պաշտպանությունը՝ մարդկանց, կենդանիներին և բույսերին մահացու վարակների վտանգի ենթարկելով։
Թեև կենսունակ «հայելային» մանրէների ստեղծումն, ըստ ամենայնի, կպահանջի առնվազն մեկ տասնամյակ, նոր ռիսկերի գնահատումն այնպիսի լուրջ մտահոգություններ է առաջացրել օրգանիզմների վերաբերյալ, որ 38 անդամներից բաղկացած գիտնականների խումբը կոչ է արել դադարեցնել այդ նպատակի ուղղությամբ աշխատանքը և ֆինանսավորողներին խնդրել է հստակ հայտարարել, որ այսուհետև չեն աջակցի հետազոտություններին:
Տեխնոլոգիայի վերաբերյալ նոր մտահոգություններն ուրվագծված են 299 էջանոց զեկույցում և Science գիտական հանդեսի մեկնաբանության մեջ: Չնայած հայելային մոլեկուլների վերաբերյալ հետազոտությունների վերաբերյալ խանդավառությանը, զեկույցում հայելային մանրէների առնչությամբնն զգալի ռիսկեր են նշվում, կոչ անելով աշխատանքի համաշխարհային քննարկում անցկացնել:




















