top of page

ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՆՈՐ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ԿՍԱՀՄԱՆՎԵՆ

  • Writer: Ani
    Ani
  • Dec 16, 2024
  • 1 min read
ree

Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանման համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կբաժանվեն «Ա» և «Բ» գոտիների: Մինչև 15 րոպե կայանելու դեպքում տեղական վճար չի գանձվում, 15 րոպեից ավելի կայանելիս՝ մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարել սկզբնապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում:



Ընդ որում, օրավճարի, շաբաթական վճարի, ամսավճարի ու տարեկան վճարի դեպքում «Ա» գոտու ավտոկայանատեղիում կայանելու համապատասխան ժամանակահատվածի վճարը տարածվում է նաև «Բ» գոտու վրա։



 
 
1/2463
bottom of page