top of page

Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջի մեկնաբանություններում ծագած վիճաբանության մասին

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր կողմից արված հրապարակումներից մեկի մեկնաբանություններում իր և քաղաքացիների միջև ծագած վիճաբանությանը:

«Այսօր որոշեցի ժամանակ տրամադրել եւ վերջին գրառմանս տակ գրված մի քանի մեկնաբանությունների արձագանքել: 

Հարգելի օգտատերերից մեկը մի նյութ տեղադրեց, որը վերաբերվում է իմ եւ իմ ընտանիքի անդամների հայտարարագրերին: Այդ հրապարակման մեջ կա մի այսպիսի ձեւակերպում. «Ուշագրավ է, որ Փաշինյանի հայտարարագրի եկամուտների բաժնում 1 տողի տվյալներ ամբողջությամբ փակ են։ Այսինքն՝ ՀՀ վարչապետը ինչ-որ աղբյուրից ստացել է որոշակի եկամուտ, որի ծագումը և չափը գաղտնի են»։

Այս հրապարակումը, փաստորեն, որոշ օգտատերերի հիմք է տվել որոշ եզրակացություններ անել: Այդ եզրակացությունները փարատելու համար բացեցի հայտարարագրիս բնօրինակը եւ գրեցի ստորեւ բերվող մեկնաբանությունը»,-գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կից տեղադրելով մեկնաբանությունների սքրինշոթերը:

1/1977
bottom of page