top of page

ԲԱՌԻ ԲՈՒՆ ԻՄԱՍՏՈՎ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՈՒ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ

  • Writer: Ani
    Ani
  • Nov 1, 2024
  • 1 min read
ree

«Հանրահավաքներից առաջ այն մարդկանց, որոնք զբաղված են կազմակերպչական աշխատանքներով, տանում են ոստիկանական բաժանմունքներ ու օրերով բաց չեն թողնում»,-այս մասին ասյօր ՄԻՊ գրասենյակի առջեւ ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 



Գրել էինք, որ «Սրբազան պայքարի» աջակիցներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ՄԻՊ գրասենյակի առջեւ՝ պահանջելով Անահիտ Մանասյանից անհաղորդ չլինել ապօրինի ձերբակալումներին, որպես ՄԻՊ արձագանքել ու դատապարտել։


Քաղաքացիները պահանջում էին ՄԻՊ-ից՝ ուշադրություն սևեռել իրավապահների կողմից՝ քաղաքացիների, և հատկապես՝ Սրբազան պայքարի մասնակիցների նկատմամբ իրականացվող ապօրինությունների վրա։ 


«Ամիսներ շարունակ Սրբազան պայքարի մասնակիցների մեքենաներն ապօրինի պահում են հատուկ պահպանվող տարածքում, և այս ամենի  հետ ՄԻՊ-ը հաշտ է»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։  


Պատգամավորի խոսքով՝  քաղաքացիների մեքենաները տանում են հատուկ պահպանվող տարածք ու ամիսներով պահում։ 


«Այս բռնաճնշումները նոր չեն, ամիսներ շարունակ մարդկանց, բառի բուն իմաստով, հետապնդում են ու ապօրինի ձերբակալում։ Ու այս ամենի հետ հաշտ է Մարդու իրավունքների պաշտպանը»,-ասաց պատգամավորը։    


 Նշենք, որ մոտ օրերս սպասվում է Սրբազան պայքարի հերթական հանրահավաքը։





bottom of page