Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրել
- Ani

- Oct 3, 2024
- 1 min read

Ադրբեջանը հրետանային ստորաբաժանումների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ցուցադրական մարտավարական զորավարժություններ է անցկացրել:
Մարտական կրակի կիրառմամբ զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները հաղթահարել են տարբեր խոչընդոտներ և իրականացրել կրակային դիրքեր գրավելու գործողություններ՝ մարտական պատրաստության վիճակի բերելով զինտեխնիկան և հրետանային կայանքները։ Անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների հետ համատեղ որոշվել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատները։




















