top of page

Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ Հարավարևմտյան թաղամասի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել

  • Writer: Ani
    Ani
  • Feb 12
  • 1 min read

ree

Այսօր զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում, հնչել են կրակոցներ, հայտնում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ ժամը 18։10-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆֆու փողոցի 87 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված պարկուճ, արնանման հետքեր, «բալոնչիկ» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում է տուժածին։Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին ասել են,  որ  զինված անձինք հարձակվել են «Chevrolet»-ի վարորդի վրա, և արձակել են երեք կրակոց ու հափշտակել նրա մոտ եղած մոտ 50 հազար ԱՄՆ դոլար գումարը։Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

1/2463
bottom of page