top of page

ՓՈՐՁԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 54 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՇՈՐԹԵԼ. ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 13, 2024
  • 1 min read
ree

Կալիֆոռնիայում ձերբակալվել են հայեր, որոնք փորձել են Medicare առողջապահական ծրագրից խարդախությամբ ավելի քան 54 մլն դոլար ստանալ, հայտնում է usatoday.com-ը:



Մասնավորապես, 36-ամյա Սոֆիա Շաքլյանը՝ Լոս Անջելեսից, և 47-ամյա Ալեքս Ալեքսանյանը՝ Բըրբենքից, 2019-2024 թթ. ընթացքում հոսփիսային ծառայությունների և ախտորոշիչ թեստերի համար ներկայացրել են 54 մլն դոլարի կեղծ հայցեր, սակայն այդ ծառայություններն իրականում երբեք չեն տրամադրվել, դրանց կարիքը չի եղել:


Ընդհանուր առմամբ, նրանք Medicare-ից ստացել են 23 մլն դոլար, որոնց լվացմանկց համար գնել են ոսկու ձուլակտորներ և մետաղադրամներ:


ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ նրանց ներկայացվել է 24-կետանոց մեղադրանք: Մեղավոր ճանաչվելու դեպքում, Շաքլյանին և Ալեքսանյանին սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում:



1/2436
bottom of page